ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ջալալ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության՝ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

Ջալալ Հարությունյանն ընդունել է ԿԽՄԿ առաքելության՝ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։

Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
 
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում ԿԽՄԿ առաքելությանը վերաբերող հարցերի շուրջ: Բերտրան Լամոն գոհունակություն է հայտնել պաշտպանության նախարարության ու ԿԽՄԿ գրասենյակի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ և ներկայացրել սպասվող ծրագրերը:
 
Բանակի հրամանատարն էլ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում ԿԽՄԿ գրասենյակի առաքելությանը:

  • Կիսվել: