կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իտալիայի «Հինգ Աստղ» շարժման խորհրդարանականները վճռական դատապարտում են Բաքվի հարձակմումը Լեռնային Ղարաբաղի վրա

Իտալիայի «Հինգ Աստղ» շարժման խորհրդարանականները վճռական դատապարտում են Բաքվի հարձակմումը Լեռնային Ղարաբաղի վրա

Իտալիայի Պատգամավորների Պալատի և Սենատի արտաքին և պաշտպանության հանձնաժողովների «Հինգ Աստղ» շարժման խորհրդարանականները շատ խիստ մտահոգություն են հայտնել և վճռական կերպով դատապարտել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 19-ին ձեռնարկված հարձակմումը Լեռնային Ղարաբաղի անկլավի վրա, որն արդեն ամիսներ շարունակ ենթարկվել է անօրինական շրջափակման, ինչը թույլ չի տվել սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մուտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է notiziegeopolitiche.net-ը։

«Բաքվի հարձակումը 2020 թվականի զինադադարի համաձայնագրերի լուրջ խախտում է: Մտահոգիչ է նաև այն, որ Ռուսաստանը, նախապես տեղեկացված լինելով ադրբեջանցիների կողմից, չդադարեցրեց այս նոր էսկալացիան։ Հուսով ենք, որ Իտալիայի կառավարությունը վճռականորեն կգործի նաև Բաքվի հետ կառուցված սերտ էներգետիկ և առևտրային հարաբերությունների շնորհիվ՝ դյուրացնելու այս նոր ճգնաժամի արագ լուծումը»,- նշել են խորհրդարանականները:

  • Կիսվել: