երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իսպանիան հորդորում է Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները

Իսպանիան հորդորում է Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները

 Իսպանիան հորդորում է Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում ու վերականգնել երկխոսությունը՝ հանուն խնդրի խաղաղ կարգավորման։ Այս մասին ասվում է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Իսպանիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Ղարաբաղի շրջանի դեմ զինված ուժերի կիրառումը և ցավում է մարդկային կյանքերի կորստի համար։

Իսպանիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին ու կոչ է անում ադրբեջանական իշխանությունների անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերսկսել երկխոսությունը՝ հասնելու խաղաղ կարգավորման՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի»,- ասվում է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: