հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրազեկման ակցիաներ Լոս Անջելեսի հայկական դպրոցներում

Իրազեկման ակցիաներ Լոս Անջելեսի հայկական դպրոցներում

Լոս Անջելեսի հայկական դպրոցների անձնակազմը և սաները Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ իրազեկման ակցիաներ են կազմակերպել: Ազգային վարժարանների տասնյակ աշակերտներ հայկական եռագույնով ու պաստառներով քայլերթ են իրականացրել, վանկարկել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելու կոչեր։ Նրանք հորդորել են անտարբեր չմնալ մարդու իրավունքների խախտման մերօրյա դեպքերին ու միջամտել Ադրբեջանի գործողություններին՝ հնարավոր նոր ցեղասպանությունը կանխելու համար։ Իրազեկման ակցիաները կշարունակվեն հայկական մյուս դպրոցներում նույնպես։

Թալին Ջանեցյան (Ֆերահյան ազգային վարժարանի ներկայացուցիչ) - Այսօր մեր ու մյուս ազգային դպրոցները նույն ժամին իրենց ձայնն են բարձրացնում և կուզեն աշխարհը տեսնե, թե ինչ է պատահում Արցախում: Պետք է վերջ դրվի, և լռությունը հանցանք է բոլորիս կողմից։

Թալին Քարկտորյան (Շամլյան ազգային վարժարանի տնօրեն) - Քսանմեկերորդ դարում ինչպես ցեղասպանություն կկատարվի Արցախի մեջ, ու աշխարհը լուռ է։ Ու մեր աշակերտները եկել են ասելու, որ այլևս կբավի, աշխարհը պետք է լսե մեզի։ Մենք ընդհանրապես կապ կպահենք Արցախի հետ, մեր դպրոցը քույր դպրոց ունի Արցախում։ Պետք է աշխարհը ոտքի կանգնի, որ պարզ մարդկային իրավունքները պաշտպանվեն։

Լիանա Ասատրյան (աշակերտ) - Ցանկանում ենք լուր տարածել Արցախում կատարված դեպքերի մասին և օգնենք ու ասենք Արցախում երեխաներին, որ մենք այստեղ ենք նրանց համար և կօգնենք նրանց։

Նյութը՝ 1lurer.am-ի:

  • Կիսվել: