ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Հովհաննիսյան

Իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Հովհաննիսյան

2-3 ուղղություններով առավոտից հարձակումներ են եղել, ողջ օրվա ընթացքում հատկապես հարավային ուղղությամբ՝ մերձարաքսյան հատվածում, համառ մարտեր են եղել, մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, երկուստեք կան կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել հակառակորդին: Այս մասին այսօր ճեպազրույցումա ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ասաց. ՛՛Իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

Հակառակորդը կիրառում է մեծ քանակի ուժեր, հատկապես՝ հետևակ, անդադար գրոհ, օդուժի տարբեր միջոցներ:

Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև իրավիճակ է, համառ մարտեր չկան

Իրավիճակը շարունակում է լարված մնալ , գիշերային ժամերին որոշակի թուլանում է կրակը, հետո սաստկանում՛՛:

 

 

 

 

  • Կիսվել: