երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Ղարաբաղ և Լաչին. Mehr

Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Ղարաբաղ և Լաչին. Mehr

"Ադրբեջանի Հանրապետության տարածք պաշտոնական սահմաններից դուրս ցանկացած մուտք դիտվում է որպես այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում": Այդ մասին միջազգային տրանսպորտային ընկերությունների արհմիություններին ուղղված իր նամակում, վկայակոչելով արտաքին գործերի նախարարության հոկտեմբերի 9-ի հրահանգը, հայտարարել Է Իրանի ավտոմոբիլային ճանապարհների եւ ճանապարհային կառավարման կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամադ Ջավադ Խեդայաթին, հաղորդում Է Mehr գործակալությունը։

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ ճանապարհային վարչությունը հիշատակել է Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի շրջանի տարածք մուտքի արգելքը, ինչպես նաեւ Ստեփանակերտի հետ ցանկացած առեւտրային համաձայնագիր ստորագրելու եւ բեռնափոխադրողի կողմից տրանսպորտային ընկերությունների՝ բեռնառաքողին հանձնվող փաստաթղթի տրամադրումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: