ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինձ իմ մանդատին վերաբերելի հարց չեք տալիս․ ՄԻՊ-ը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

Ինձ իմ մանդատին վերաբերելի հարց չեք տալիս․ ՄԻՊ-ը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

Ինձ իմ մանդատին վերաբերելի հարց չեք տալիս։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։

«Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչությանն անվտանգության երաշխիքներ տալը միայն իրավական հարթությունում լուծվող հարց չէ, քաղաքական։ Չեմ կարող միանշանակ հայտարարել՝ կարող է տալ անվտանգության երաշխիք, թե չի կարող, բայց միանշանակ է, որ մարդու իրավունքների հետ կապված խնդիրները պետք է լուծված լինեն։

Այսինքն չենք կարող ունենալ իրավիճակ, երբ հումանիտար, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծում չեն ստացել, և այդ իրավիճակում ենթադրենք, որ մենք չենք շարունակելու բարձրաձայնել այդ խնդիրները»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչի կհանգեցնի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, Մանաստանը նշեց․ «Ոչ միայն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, շատ այլ քաղաքական որոշումներ տարատեսակ երևույթների կարող են հանգեցնել»։

  • Կիսվել: