երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու են Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում ընդունել արցախցի երեխաներին․ պարզաբանում

Ինչու են Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում ընդունել արցախցի երեխաներին․ պարզաբանում

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ արցախցի ծնողների այն ահազանգերին, որ Երևանում որոշ դպրոցներ հրաժարվում են երեխաներին ընդունել` պատճառաբանելով, որ «տեղ չկա»:

«Կան դեպքեր, երբ անձինք դիմում են դպրոցներ, որոնք աշակերտների լիցենզավորված հստակ թվաքանակ ունեն, և, բնականաբար, դպրոցը մերժում է աշակերտին և ուղղորդում է մոտակա այլ դպրոց», - ասաց նա։

Բաղդասարյանը համաձայնեց, որ պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով․ «Բայց նաև պետք է արձանագրել, որ դպրոցներն ունեն սահմանափակ թվով աշակերտների տեղեր, եթե իրենք լիցենզավորված են տվյալ քանակով, միայն սա է հավելյալ խնդիրներ առաջացնում ԼՂ մեր հայրենակիցների համար», - ասաց նա։

Բաղդասարյանը հավելեց, որ նման խնդիր կա նաև Երևանի մանկապարտեզներում։

  • Կիսվել: