երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչու՞ է Արցախի որոշ համայնքներում գազն առկա, երբ Ադրբեջանը արգելափակում է Հայաստանից  սնուցող գազատարը

Ինչու՞ է Արցախի որոշ համայնքներում գազն առկա, երբ Ադրբեջանը արգելափակում է Հայաստանից սնուցող գազատարը

Արցախի Հանրապետության  բոլոր  շրջաններն     ունեն  միջշրջանային  երկար  գազատարների  ընդհանուր  ցանցեր, ուստի  գազամատակարարումը  դադարեցնելուց  հետո խողովակներում  կուտակված  գազը   հնարավորություն  է  տալիս դեռևս  մի  քանի  օր   շրջանների   բնակավայրերի  բաժանորդներին  ապահովվել  գազով` սպառման  փոքր  ծավալների  շնորհիվ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրողաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը՝  պարզաբանելով, թե Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախը սնուցող գազատարն արգելափակելու դեպքերում, ինչով է ինչով է պայմանավորված գազի առկայության հանգամանքը Հանրապետության որոշ համայնքներում, մինչդեռ  Ստեփանակերտում դրա մատակարարումն անմիջապես ընդհատվում է:


«Բաժանորդների  հիմնական թիվն ու   սպառման մեծ  ծավալներ ունեցող  Ստեփանակերտում ընդհանուր գազամատակարարման  ցանց փոքր է և    մատակարարումը  դադարեցնելուց  հետո  գազատարներում կուտակված  գազը  ժամերի  ընթացքում   սպառվում  է»,-հավելել է «Արցախգազ» ընկերության Ստեփանակերտի արտադրողաշահագործման տեղամասի պետը։

  • Կիսվել: