ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ինչու Ադրբեջանը դիմի ռազմական գործողության Արցախում, եթե նույնիսկ ռուս խաղաղապահի վրա ոտքերը սրբելով, պատասխանի չի արժանանում. Հանրապետական պատգամավոր

Ինչու Ադրբեջանը դիմի ռազմական գործողության Արցախում, եթե նույնիսկ ռուս խաղաղապահի վրա ոտքերը սրբելով, պատասխանի չի արժանանում. Հանրապետական պատգամավոր

Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ արտահայտվում է ոչ թե հրետակոծությամբ կամ հրթիռակոծությամբ, այլ տոտալ բլոկադայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:

Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիություններն ու այլանդակություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից որևէ շոշափելի արձագանքի չեն արժանանում նույնիսկ այն դեպքում, երբ ոտքերն են սրբում ռուս զինծառայողների վրա ու մարսում:

Ինչու՞ Ադրբեջանը հազարավոր մարդկանց մահվան չմղի, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանափակվում են միայն հուզիչ հայտարարություններով և ոչինչ ավելին:

Դե խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո՞ Ուկրաինան չէ, որ առանց իրար հերթ տալու օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն: Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է, ինչը սակայն չի նվազեցնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատասխանատվությունը»,- գրել է նա:

  • Կիսվել: