ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ինչքան շատ եմ ճանաչել երկիրս, այնքան սիրել եմ իմ մասնագիտությունը. Նորեկ Գասպարյան

Ինչքան շատ եմ ճանաչել երկիրս, այնքան սիրել եմ իմ մասնագիտությունը. Նորեկ Գասպարյան

Արցախում լրագրողը զինվոր է, մտավորական է, բանվոր, ռամիկ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, Արցախի Հանրապետության վաստակավոր լրագրող Նորեկ Գասպարյանը՝ անդրադառնալով Արցախում մայիսի 23-ին նշվող լրագրողի մասնագիտական օրվա խորհրդին ու Արցախում լրագրողական գործունեության առանձնահատկություններին:
 
 «Ամեն անգամ, երբ գրիչ եմ վերցնում մտածում եմ՝ օգնու՞մ եմ երկրիս, թե վնասում: Եթե դու ստորագրում ես գրածիդ տակ, եթե այդ գրածդ նույնիսկ մեկ տող էուրեմն պատասխանատու ես ամեն վերջակետի, միջակետի, ստորակետի համար»,֊ ասում է Ն.Գասպարյանը:
 
Նրա խոսքով՝ ամենակարևորը՝ հանրությանը տալի՞ս ենք այն, ինչի կարիքը նա զգում է և ինչի պահանջարկն այսօր կա։
 
Անդրադառնալով խոսքի ազատության հարցին, Նորեկ Գասպարյանը նշում է, որ այդ ազատության սահմանները պետք է երկրին ու ժողովրդին ծառայելու մեջ պետք է փնտրել ու գտնել:
 
«Իմ 45 տարվա լրագրողական կյանքում երբևէ չեմ զգացել, որ անազատ եմ։ Միշտ ասել ու գրել եմ այն, ինչ մտածել ե ։ Ճիշտ է, մեկ-մեկ դա ինձ խանգարել է։ Այդուհանդերձ՝ միշտ ասում ու գրում եմ այն, ինչ մտածում եմ»,- ասում է Ն. Գասպարյանը՝ այսպես ընդհանրացնելով իր խոսքը՝ «Իմ ազատությունն ինքս ինձ հետ հաշտ ապրելն է»։

  • Կիսվել: