Ինչպիսին է Արցախի նախագահը տեսնում գյուղատնտեսության ապագան (լուսանկարներ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր աշխատանքային այցով եղել է Ամարասում, նպատակը՝ բերքահավաքի ընթացքին ծանոթանալը:
՛՛Մենատնտեսը, ով ցորենի այդ արտն էր հնձում, պատմեց, որ անջրդի ու կլիմայական ոչ բարենպաստ պայմաններում հեկտարից 60-70ց բերք է ստանում: Արևածաղիկ մշակող հողօգտագործողը ևս բարձր բերք է ակնկալում: Այսպիսին եմ տեսնում մեր գյուղատնտեսության ապագան:
Մենք պետք է փոխվենք, որ փոխել կարողանանք: Մեկն առանց մյուսի հնարավոր չի լինի: Իսկ կառավարությունն արդեն ունի նախանշված քայլեր՛՛,-գրել է նախագահը:
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնց մասին գրել է, որ երկուսն էլ արված են այսօր, Ամարասի հովտում:

