կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչո՞ւ ՌԴ խաղաղապահ խումբը չի ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը. Փաշինյան

Ինչո՞ւ ՌԴ խաղաղապահ խումբը չի ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ խմբի պարզաբանումը: Այդ մասին Կառավարության օգոստոսի 3-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ նրանք չեն ապահովում ՀՀ Կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը:

Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր մարմինները համապատասխանաբար պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: