շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչո՞ւ է Գերմանիայում չեղարկվել «ԼՂ վտանգված ժառանգության պաշտպանությունը» միջոցառումը. դեսպանի պարզաբանումը

Ինչո՞ւ է Գերմանիայում չեղարկվել «ԼՂ վտանգված ժառանգության պաշտպանությունը» միջոցառումը. դեսպանի պարզաբանումը

Զանգվածային շանտաժից, ստի ու սպառնալիքների արշավից հետո Գերմանիայի արտաքին քաղաքականության միությունը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը չեղյալ են հայտարարել «Լեռնային Ղարաբաղի վտանգված մշակութային ժառանգության պաշտպանությունը» միջոցառումը և ստիպված են միջոցառումն անցկացնել միայն վիրտուալ։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Մնացականյանը։

"Հույս ունեմ, որ անկախ գիտնականների և ՀԿ-ների դեմ այս անհարկի աղմուկը բարձրացնելով՝ շատ ավելի շատ մարդիկ ուրախ կլինեն վիրտուալ ներկա գտնվելու միջոցառմանը:

Շնորհակալություն գործադուլավորներին էժան մարքեթինգի համար, իսկ մասնակիցներին մաղթում եմ «անվտանգ» քննարկում",- գրել է նա:

  • Կիսվել: