հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր. Բեգլարյան

Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր. Բեգլարյան

Իմ տեղեկություններով ադրբեջանական "էկոակտիվիստների" կողմից փակված Լաչինի միջանցքով այս օրերին մի երկու բեռնատարներ փոխադրումներ են իրականացրել, բայց դա ոչ թե եղել է հումանիտար օգնություն Արցախի ժողովրդի համար, դրանք ռուս խաղաղապահների կարիքների համար նախատեսված բեռներ էին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդակն Արտակ Բեգլարյանը, ով արդեն մի քանի օր է անժամկետ նստացույց է հայտարարել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

«Խնդրում եմ այս տեղեկատվությունը լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից եւ ռուս խաղաղապահներից, բայց այն, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպես ներկայացնել, որ Արցախի ժողովուրդը հումանիտար կարիքներ չունի, մատակարարումը պատշաճորեն  իրականացվում է, այդ թվում  խաղաղապահների միջոցով, բացարձակ սուտ է: Այնտեղ հումանիտար աղետ է: Այո, այդ աղետը օրեցօր խորանում է, եւ միտումը շատ բացասական է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են  ճանապարհը: Սկզբում նրանք հայտարարում էին, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող հանքավայրերի շահագործումն «ապօրինի է» և որ իրենց համապատասխան «մասնագետներին» պետք է թույլ տրվի այցելել շահագործման վայրեր և մշտադիտարկում անցկացնել: Սակայն այժմ նրանք պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետ տեղադրել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: