հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իմ և ԱՀ նախագահի միջև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում, երաշխավորված ասում եմ, տեսակետների ոչ մի տարբերություն չկա․ Փաշինյան

Իմ և ԱՀ նախագահի միջև Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում, երաշխավորված ասում եմ, տեսակետների ոչ մի տարբերություն չկա․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև տարաձայնությունների մասին լուրերին:Փաշինյանը նախ ընդգծել է, որ Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ են:

«Գործնականում կարող է մեկ օր լինի, որ չխոսենք հեռախոսով: Ընդ որում, հիմնականում ես եմ նախաձեռնողը՝ զանգահարում եմ հետաքրքրվում եմ, թե ինչ իրավիճակ է այնտեղ, խանութներում ինչ կա, ինչ չկա»,- ասաց վարչապետը:

Հարցին՝ կա՞ն իրենց մեջ տարաձայնություններ, մասնավորապես ռուս խաղաղապահների, Ռուսաստանի ներգրավվածության հարցերում, Փաշինյանը պատասխանեց. «Ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցը այն դեպքն է, երբ երաշխավորված ասում եմ՝ տեսակետների ոչ մի տարբերություն չունենք: Իսկ մնացած հարցերով, արդյոք կա՞ն տարբեր տեսակետներ: Իհարկե կան, այն բանի բերումով, որ նա ԼՂ նախագահն է, ես էլ Հայաստանի վարչապետը

: Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու. կա բանավեճ, կա քննարկում, կա խոսակցություն: Ես հարգում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի խմբակցությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, բոլորի կարծիքները և ինձ իրավունք եմ վերապահում նաև դիտարկում անել այդ կարծիքների վերաբերյալ: Կա՞ արդյոք քննարկում-բանավեճ, այո կա, այդ բանավեճն ազդո՞ւմ է մեր անձնական հարաբերությունների, աշխատանքային հարաբերությունների վրա: Եթե ազդում է, ապա միայն դրական, որովհետև անկեղծության, փոխադարձ հարգանքի մթնոլորտն ամենակարևոր բանն է»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: