ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հուսով եմ՝  Տոյվո Կլաարը չի մոռանա, որ պետք է պաշտպանի Եվրախորհրդարանի լայնորեն աջակցած դիրքորոշումը․ ԵԽ պատգամավոր

Հուսով եմ՝ Տոյվո Կլաարը չի մոռանա, որ պետք է պաշտպանի Եվրախորհրդարանի լայնորեն աջակցած դիրքորոշումը․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն  հույս է հայտնել էր, որ ԵՄ հատուկ դեսպանորդ Տոյվո Կլաարը չի մոռանա, որ պետք է պաշտպանի Եվրախորհրդարանի լայնորեն աջակցած դիրքորոշումը․

«Հուսով եմ, որ ԵՄ հատուկ դեսպանորդ Տոյվո Կլաարը չի մոռանա, որ պետք է պաշտպանի Եվրախորհրդարանի լայնորեն աջակցած դիրքորոշումը, ինչպես նաև միջազգային դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման վերաբերյալ։

Վերջին սպանությունները ևս մեկ վկայություն են այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ»,- գրել է նա թվիթերում՝ մեկնաբանելով Կլաարի հայտարարությունը Բաքու ժամանելու մասին։

 

  • Կիսվել: