շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունվարի 1-ից Արցախի առողջապահության ոլորտում գործելու է 100 տոկոս պետպատվերի ծրագիրը. նախագահ

Հունվարի 1-ից Արցախի առողջապահության ոլորտում գործելու է 100 տոկոս պետպատվերի ծրագիրը. նախագահ

Հունվարի 1-ից Արցախի առողջապահության ոլորտում գործելու է 100 տոկոս պետպատվերի ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հավաստեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով իր հնգամյա ծրագիրը: 

«Հունվարի 1-ից գործելու է 100 տոկոս պետպատվերի ծրագիրը: Եվ, ինչպես խոստացել ենք, բարձրացվելու է բժիշկների, բուժքույրերի, առհասարակ առողջապահական բնագավառի աշխատողների աշխատավարձերը: Բյուջեի փոփոխության նախագիծն ենք քննարկում, որ առաջին քայլը կատարենք սեպտեմբերի մեկից»,- մանրամասնել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը չի անտեսել նաև իր՝ անվճար կրթության հետ կապված խոստումը՝ տեղեկացնելով, որ արդեն տրվել է համապատասխան հանձնարարական:

«Թող ոչ ոք չկասկածի, որ լինելու է նաև կրթության որակի փոփոխություն: Հաստատ եղածից վատ չի լինելու, բայց վստահ եմ, որ ավելի լավ որակի կրթություն ենք ունենալու, քան այսօր, և անվճար: Իսկ քննադատողներին կասեմ՝ այլ ուղղություն փնտրեք»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: