ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հունիսի 15-ին Արցախում տեղացած հորդառատ անձրևի, քամու ուժգնացման և կարկուտի հետևաքները վերացվում են, գնահատվում է վնասների չափը

Հունիսի 15-ին Արցախում տեղացած հորդառատ անձրևի, քամու ուժգնացման և կարկուտի հետևաքները վերացվում են, գնահատվում է վնասների չափը

Հունիսի 15-ին ժամը 19:43-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Տ. Մեծ փողոցում, տեղացած հորդառատ անձրևի հետևանքով կուտակված ջրի մեջ ավտոմեքենա է մնացել, ինչի հետևանքով անձրևաջուրը լցվում է ավտոմեքենայի սրահը: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և օգնություն ցուցաբերել բնակչին:

Մեկ այլ կանչ գրանցվել է ժամը 19:58-ին։ Մայրաքաղաքի բնակիչը ԱԻ ծառայությանը հայտնել է, որ Ստեփանակերտ քաղաքի Մ. Գոշ 10ա շենքի նկուղը լցվում է անձրևաջրերով: Փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր և ջուրը մոտոպոմպով հանել նկուղից։

Հորդառատ անձրևի հետևանքով, Ստեփանակերտ քաղաքի Ի. Օրի փողոցում գտնվող բնակելի տան քարե ցանկապատը փլուզվել, թափվել է հարևան տան պատին և պատուհաններին:

Անձրևաջրով է լցվել Ասկերանի քաղաքի Շահումյան փողոցի առանձնատներից մեկը։ Ասկերանի հրշեջ-փրկարարները մեկնել են դեպքի վայր և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ։

Ժամը 20:16-ին ստացված ահազանգի համաձայն, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքում, ուժեղ քամու հետևանքով էլեկտրասյունը ընկել է համայնքի բնակչին պատկանող բնակելի տան տանիքի վրա: Հաղորդագրությունը փոխանցվել է Ասկերանի շրջանային էլեկտրակայանին:

Հունիսի 15-ին ժամը 19։00-ից մինչև 19։30-ը, հորդառատ անձրև և կարկուտ է տեղացել Մարտունու շրջանի Կաղարծի, Պառավաթումբ, Հաղորտի, Վարանդա և Նոր Շեն համայնքներում։ Վնասի չափը ճշտվում է:

 

  • Կիսվել: