ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հուլիսի 24-ին`առավոտյան 8։30, ակցիաները կվերսկսենք. հաջակցություն Արցախի հավաքի մասնակից

Հուլիսի 24-ին`առավոտյան 8։30, ակցիաները կվերսկսենք. հաջակցություն Արցախի հավաքի մասնակից

Հուլիսի 24-ին`առավոտյան 8։30, ակցիաները կվերսկսենք, բոլորդ միացեք: Այս մասին այսօր հայտարարեց հաջակցություն Արցախին կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մյասնիկյանի արձանի մոտ հավաք է տեղի ունեցել՝ ի սատարումն պաշարված Արցախի: Հավաքը վերածվել է ինքնաբուխ երթի, որի մասնակիցները վանկարկել են՝ ՛՛Միացում-միացում՛՛:

Հավելենք նաև, որ հաջակցություն Արցախի հանրահավաքի մասնակիցներից մեկի կոչով՝ ոստիկանները, որպես հարգանքի տուրք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին, փակել էին Մյասնիկյանի արձանի դիմացի փողոցը:

 

  • Կիսվել: