չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հռոմի պապը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

Հռոմի պապը կրկին անդրադարձել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

2023 թվականի հունվարի 29-ին Մարեմյանի կիրակնօրյա աղոթքը նշանավորվեց Լաչինի միջանցքի խնդրին անհապաղ լուծում գտնելու Ֆրանցիսկոս Պապի նորացված կոչով՝ «անմարդկային» անվանելով Արցախում արգելափակված հայ բնակիչների վիճակը։ Այս մասին հաղորդում է հաղորդում է Vaticannews.va-ն։

«Ես կրկին անդրադառնում եմ Հարավային Կովկասում Լաչինի միջանցքի շրջանում ստեղծված լուրջ հումանիտար իրավիճակին։ Ես շատ մոտ եմ բոլոր նրանց, ովքեր ձմռանը ստիպված են դիմակայել անմարդկային պայմաններին։ Անհրաժեշտ է միջազգային մակարդակով գործադրել բոլոր ջանքերը ՝ ի բարօրություն մարդկանց լուծումներ գտնելու համար», - ասել է Ֆրանցիսկոս Պապն իր ուղերձում։

Հիշեցնենք՝ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ֆրանցիսկոս Պապն իր անհանգստությունն էր հայտնել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի կապակցությամբ ՝ նշելով, որ ինքը «հատկապես մտահոգված է բնակչության անկայուն հումանիտար պայմաններով» եւ «ձմեռային եղանակի ընթացքում այդ պայմանների վատթարացման վտանգով»: Այնուհետև Հռոմի Պապը կոչ է արել այդ հարցում ներգրավված մարդկանց «պարտավորություն ստանձնել խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ մարդկանց»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: