երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ

Հրետակոծվել են Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը. Արցախի ԱԻՊԾ

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադ և սմերչ կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: