շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրետակոծված կամ հրթիռակոծված քաղաքներում կարող են չպայթած արկեր լինել. Հովհաննիսյան

Հրետակոծված կամ հրթիռակոծված քաղաքներում կարող են չպայթած արկեր լինել. Հովհաննիսյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Արցախում քաղաքացիական բնակավայրերում չպայթած ռումբերի առկայությանը:

Նա նշեց, որ  բոլոր այն քաղաքներում, որոնք հրետակոծվում կամ հրթիռակոծվում են, կարող են լինել չպայթած արկեր, ռումբեր։

Հովհաննիսյանն ասաց, որ ինքն այս պահին չի հանդիպել, որ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց դա էլ չի բացառում։

Նա վստահեցրեց, որ այդ հարցով համապատասխան մարմինները զբաղվում են բոլոր բնակավայրերում։

՛՛Որտեղ կարողանում ենք՝ հավաքում ենք, որտեղ չենք հասցնում հավաքել՝ համապատասխան ցուցանակներ և ուղղորդումներ են նշվում, որ այսպիսի սարքավորումներին, նմուշներին չմոտենալ, չձեռնարկել ոչ մի քայլ, մինչև համապատասխան մասնագետները կմոտենան և կվնասազերծեն՛՛,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

 

  • Կիսվել: