կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի խմորեղենի արտադրամասում

Հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի խմորեղենի արտադրամասում

Փետրվարի 22-ին ժամը 15:49-ին, ԱԻ պետական ծառայության «911» ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ 5 հասցեում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը շիջելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը:

Հրդեհի հետևանքով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող խմորեղենի արտադրամասի պարագաները, կախովի առաստաղը և մասնակի այրվել է մեկ պահարան: Փրկարարները մարել են շինության մեջ բռնկված հրդեհը, ինչպես նաև խմորեղենի արտադրամասից դուրս են բերել արագ բռնկվող իրերը՝ փայտյա գույքը, ստվարաթղթերը:
Կանչի մասին հաղորդվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ բժշկական օգնության կայան» ընկերություններին:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 
 

  • Կիսվել: