շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Հրապարակ». Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում

«Հրապարակ». Ղարաբաղի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ մենք զբաղված ենք ներքաղաքական գզվռտոցով, մեր շուրջը կատարվում են իրադարձություններ, որոնք շահեկան չեն մեզ համար։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի հարցով նոր զեկուցող է նշանակել՝ Ռումինիայի նախկին նախագահ Տրայան Բասեսկուին, որն Իլհամ Ալիեւի ամենամտերիմ մարդկանցից էր ժամանակին եւ «Նաբուկո» գազատարի լոբբիստներից։

Նախագծի տապալումից հետո սերն Ալիեւի հանդեպ թերեւս նվազել է, բայց կապերը պահպանվել են։ Եվրոպական խորհրդարանի հիմնական զեկուցողներն առնվազն տարին մեկ քաղաքական գնահատականներ են ներկայացնում»։

  • Կիսվել: