շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

 Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Ինչպես նշվում է՝ ՌԴ խաղաղապահները երեսուն դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
 
Երեք երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
 
Հաղորդվում է նաև, որ Մարտունու շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել՝ անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ են տրամադրվել։
 
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,2 հա տարածք է մաքրվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: