չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Տուժածներ չկան։

Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում:

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Ապահովվել է հումանիտար բեռով ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյան ուղեկցումը Գորիս – Ստեփանակերտ երթուղով:

Մարտունու շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա է անցկացվել:

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,7 հա տարածք ։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2519,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով պահպանվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: