շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար, պարո՛ն գեներալ. Արայիկ Հարությունյանը՝ Արշավիր Ղարամյանին

Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար, պարո՛ն գեներալ. Արայիկ Հարությունյանը՝ Արշավիր Ղարամյանին

Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար, պարո՛ն գեներալ: Դիմելով Արշավիր Ղարամյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետական և ռազմական գործիչ, «Արցախի հերոս» և մեր հայրենիքի նվիրյալ Արշավիր Ղարամյանին ճանաչում եմ դեռևս պատերազմի տարիներից: Անգնահատելի է նրա ավանդն արցախյան պատերազմում ունեցած հաղթանակների և մեր պետականաշինության գործընթացում:

Համոզված եմ՝ նա իր գիտելիքներով և ռազմական փորձով դեռ երկար տարիներ կշարունակի օգտակար լինել մեր հայրենիքի անվտանգության համակարգի կատարելագործմանը:

Հպարտ եմ մեր համատեղ անցած ճանապարհի համար, պարո՛ն գեներալ»:

Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:

  • Կիսվել: