ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հովհաննիսյանը հերքեց 170 զինվորների գտնվելու մասին լուրը

Հովհաննիսյանը հերքեց 170 զինվորների գտնվելու մասին լուրը

Այսօր էլ է եղել, երեկ էլ է եղել, երբ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են որոշ առանձին խմբեր կամ զինծառայողներ, որոնք, ասենք, ծուղակն էին ընկել, դուրս գալ: Բայց խոսքն այդքան մեծ թվի մասին չէ, փոքր թիվ է:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է այն տեղեկությունը, որ 170 կորած զինվորներ են գտնվել:

Հիշեցնենք նաև, որ այսօր լուրեր էին շրջանառվում այն մասին, իբրև թե 170 հայ զինվորներ, որոնք կորել էին, գտնվել են:

ՊՆ ներկայացուցիչը ասաց նաև, որ պատերազմի ժամանակ նահանջ լինում է, երբեմն դա լինում է նաև մտածված, նահանջը մարտական գործողությունների ձև է, այն շատ տարբեր նպատակներով են իրականացնում: Մարտական գործողություններն ունեն հստակ մարտավարություն, հրամանատարները շատ լավ տիրապետում են իրենց գործին:

՛՛Առաջին օրվանից ասել ենք, որ բնագծեր չենք պահելու՝ որտեղ պիտի շատ զոհեր տան, եթե պիտի շատ զոհեր տանք, իմաստ չունի բնագծերը պահել, ուղղակի խնդրում եմ վստահել բանակին:

Մեր մեկ հաջող հակահարձակողական օպերացիայով ադրբեջանական բանակի ողնաշարը չենք ջարդել, և Ադրբեջանի կապիտուլյացիայի մասին խոսք լինել չի կարող։
Եվ նույնն էլ, եթե այս բնագծից մենք հետ ենք քաշվում մյուս բնագիծ, որտեղ ավելի հարմար է պաշտպանվելը, չի նշանակում, որ մենք պարտվել ենք՛՛,-նշեց Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: