կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հիշողության ուժը». Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի բռնազավթված բնակավայրերի լուսանկարների ցուցահանդես

«Հիշողության ուժը». Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի բռնազավթված բնակավայրերի լուսանկարների ցուցահանդես

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունեցել լուսանկարիչ Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ ցուցահանդեսին ներկայացվել է  44 լուսանկար, որոնք ներկայացնում են  44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու կողմից բռնազավթված արցախյան բնակավայրեր, բնության պատկերներ և եկեղեցիներ։
 
Մեզ հետ հետ զրույցում Սևակ Ասրյանն ասել է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է «ռեաԱրմենիա»-ի աջակցությամբ։
«Լուսանկարների մեծ մասն արվել է 2016-2019 թվականների ընթացքում, որոշներն էլ՝ 2020 թվականի ամռանը։ Ամեն մի նկար ինձ համար մեծ ցավ է, հիշողություն,որոնց նայելով հասկանում եմ, թե ինչեր ենք կորցրել, որոնք ժամանակին չենք գնահատել»,-ասել է լուսանկարիչը։
«Այդ ընթացքում կկազմվի ֆոտոալբոմ, որի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում ջրամատակարարման խնդիրը լուծելու ծրագրին»,-հավելել է Ս. Ասրյանը։
 
Նրա խոսքով՝   նոյեմբերի 15-ին տեղի կունենա «Հիշողության ուժը» ֆոտոալբոմի շնորհանդեսը, որի մեջ ներառված կլինեն բոլոր 44 լուսանկարները, տեղանքների մասին տեղեկություններ, քարտեզներ, 192 կորցրած գյուղերի ցանկը,  44-օրյա պատերազմի և Արցախի 3 հազար տարվա համառոտ պատմությունը ։
 
Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 15-ը։

  • Կիսվել: