կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հիմա մեզ համար գերակա է Արցախի անվտանգության հարցը, քանզի անվտանգության մակարդակի չնչին զիջում կբերի Արցախի ոչնչացմանը. ԱՀ նախագահ

Հիմա մեզ համար գերակա է Արցախի անվտանգության հարցը, քանզի անվտանգության մակարդակի չնչին զիջում կբերի Արցախի ոչնչացմանը. ԱՀ նախագահ

Եթե նախկինում հայկական կողմի համար գերակա էր Արցախի ինքնորոշման հարցը, ապա հիմա մեզ համար գերակա է անվտանգության հարցը, քանզի անվտանգության մակարդակի չնչին զիջում կբերի Արցախի ոչնչացմանը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
Նա հավաստեց, որ այս հարցում Արցախի և Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը նույնական է:
 
«Նախկինում քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, որոնց շրջանակում մի տարբերակը եղել է յոթ շրջանների հանձնումը միջանցքի պահպանմամբ և Արցախի ճանաչմամբ, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Երկրորդ տարբերակը հինգ շրջանների հանձնումն էր` հետագայում պլեբիսցիտի անցկացման պայմանով: Երկու տարբերակն էլ մեզ համար անընդունելի են, քանզի զգալիորեն նվազեցնում են Արցախի անվտանգության մակարդակը: Ւսկ Արցախի անվտանգության մակարդակի թեկուզ չնչին նվազում, կբերի նրա ոչնչացմանը: Ինձ համար ճանաչում, չճանաչում կարևոր չէ: Կարևորը անվտանգությունն է: Եթե նախկինում մենք խոսում էինք ինքնորոշման իրավունքի գերակայության մասին, հետո նոր անվտնգության, ապա հիմա մեզ համար կարևորը անվտանգությունն է, և այս հարցում մեր դիրքորոշումը հայաստանյան իշխանությունների հետ նույնական է»,- նշել է ԱՀ նախագահը:
 
Նա հավելել է, որ որևէ տարբերակ, որը կթուլացնի Արցախի անվտանգության աստիճանը թեկուզ մի փոքր, չի կարող քննարկվել և չի քննարկվում Արցախի և Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից:
 
«Հուլիսյան մարտերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ մեր թշնամու հետ գործելիս որևէ միջազգային կանոն չի աշխատում: Նախիջևանի ներկայիս վիճակն էլ դրա վառ ապացույցն է»,- հավելեց նախագահը:
 
Seen by Tatevik Shahunyan at 6:33 PM

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: