հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀԿ ԵԿ անդամներն Արցախի կուսակցություններ հետ քննարկել են ՀՀ-ի և Արցախի առաջ ծառացած խնդիրները

ՀՀԿ ԵԿ անդամներն Արցախի կուսակցություններ հետ քննարկել են ՀՀ-ի և Արցախի առաջ ծառացած խնդիրները

ՀՀԿ ԵԿ անդամներն այսօր հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների անդամների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

՛՛Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի առաջ ծառացած գերակա խնդիրների և դրանց լուծման տարբերակների, նոր ու միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։

Կարևորվել է ստեղծված իրավիճակում երիտասարդների՝ էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին։

Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման ձևաչափերը։

Մենք ուժեղ ենք,երբ միասին ենք, իսկ միասնությունը հաղթանակ է՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: