ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում ԱՀ ԱԺ պատգամավորների հետ

ՀՀ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել հեռավար քննարկում ԱՀ ԱԺ պատգամավորների հետ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի եւ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մասնակցությամբ մարտի 31-ին տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ, տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։

Հեռավար քննարկմանը մասնակցել են Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺ «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:

Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակին եւ առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: