ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել

ՀՀ-ում աշխատանքի տեղավորվելու համար 261 արցախցի բուժաշխատող է գրանցվել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներից 261–ն արդեն գրանցվել են առողջապահության ազգային ինստիտուտում։ Հումանիտար կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
 
«Համապատասխան դասընթացներ անցնելուց և կրեդիտներ հավաքելուց հետո նրանք կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ բուժհաստատություններում»,- ասաց Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դիմած անձանցից 125-ը ավագ բուժաշխատողներ են, 136-ը՝ կրտսեր։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ այժմ բուժհաստատություններում 273 ավագ և 59 կրտսեր բուժաշխատողի թափուր աշխատատեղ կա։

  • Կիսվել: