ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում տեղի են ունեցել հանդիպումներ տեղահանված քաղաքացիների հետ

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբում տեղի են ունեցել հանդիպումներ տեղահանված քաղաքացիների հետ

Հոկտեմբերի 26-ին և 27-ին ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի և ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախաձեռնությամբ Օպերատիվ շտաբում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ Հադրութի, Քաշաթաղի, Շահումյանի, Շուշիի շրջաններից և բռնազավթված այլ համայնքներից տեղահանված քաղաքացիների հետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:

«Հանդիպմանը Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է մինչև Կոմիտեի ստեղծումը և նրա ձևավավորումից հետո կատարված աշխատանքների և սահմանված գումարների վճարման գործընթացի մանրամասները։

Կարևորելով Օպերատիվ շտաբ-Կոմիտե համագործակցությունը՝ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը համոզվածություն է հայտնել, որ այսուհետ եռամսյակն առնվազն մեկ անգամ նմանատիպ հանդիպումներ կանցկացվեն Օպերատիվ շտաբում՝ քննարկելու ընթացիկ խնդիրները և գտնելու անհրաժեշտ լուծումներ:

Հանդիպման ժամանակ ընդգծվել  է Օպերատիվ շտաբի ներկայացուցչի մասնակցության նպատակահարմարությունը Կոմիտեի աշխատանքային քննարկումներին։

Քաղաքացիների հարցադրումներին տրվել են որոշմամբ սահմանված հիմնավոր և հստակ պատասխաններ, իսկ որոշումից դուրս մնացած հարցերի վերաբերյալ կայացվել է որոշում՝ դրանք ներառել առաջիկա հանդիպում-քննարկումների օրակարգերում», - ասված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: