շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Արցախյան գոյամարտի այս օրերի հերթական հերոսներին

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Արցախյան գոյամարտի այս օրերի հերթական հերոսներին

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Արցախյան գոյամարտի այս օրերի հերթական հերոսներին:

Նրանցից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ»  2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար:

Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ, ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար: «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ և, պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրսբերումը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:

Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համար:

Նշված բոլոր զինծառայողները շարքում են և, թերևս մինչև պարգևների ստանալը, ներկայացվեն ավելի բարձր պետական գնահատանքի:

 

  • Կիսվել: