շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ պետբյուջեից ԱՀ-ին տրամադրված 12,600,000,000 դրամն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը. Հարությունյան

ՀՀ պետբյուջեից ԱՀ-ին տրամադրված 12,600,000,000 դրամն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը. Հարությունյան

Գործադիրի այսօրվա որոշմամբ՝ Արցախի Հանրապետության տնտեսությանն աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեից 2020թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամ գումարի չափով բյուջետային վարկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Իր խորին երախտագիտությունը հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նա նշել է. ՛՛Հավատացնում եմ՝ այդ գումարի կարիքն Արցախի տնտեսությունը շատ ուներ, հատկապես՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները հաղթահարելու առումով: Այն ամբողջությամբ կուղղենք սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորմանը:

Այս որոշումը ևս մեկ օրինակ է Արցախի բնակչության անվտանգության ու զարգացման գործում Հայաստանի Հանրապետության իշխանությունների ստանձնած հանձնառությունների հետևողական կատարման՛՛:

 

 

  • Կիսվել: