ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն՝ այն ըմբռնմամբ, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն. Կարապետյան

ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն՝ այն ըմբռնմամբ, որ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն. Կարապետյան

Շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ վեհաժողովը կոչ անի վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների շարժը: Այս մասին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստին իր ելույթում ասել է Հայաստանի ներկայացուցիչ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ԵԱՀԿ-ի եզրափակիչ փաստաթղթում կոչ է արվում Ադրբեջանին դուրս հանելի իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից: Երբ Ադրբեջանն անցած սեպտեմբերին հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, մենք հրավիրեցինք ԵՄ դիտորդական առաքելություն՝ սահմանում տիրող իրավիճակը ուսումնասիրելու եւ հաղորդելու համար:

ԵՄ դիտորդները Հայաստանում են արդեն մի քանի ամիս, բայց Ադրբեջանը մերժում է նմանատիպ առաքելության տեղակայումը իր սահմաններին:

Եվրոպական խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել, որոնք կոչ են անում դուրս հանել Ադրբեջանի զորքերը մեր տարածքից՝ հունվարի 19-ին եւ մայիսի 15-ին: Եվրոպական այլ կառույցներ նույպես կոչ են արել հանել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետությունից:

Մեր կողմից՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը՝ այն ըմբռնմամբ, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Բաքվի եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ՝ միազգային ներկայությամբ:

Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում լսել սա, քանի որ ցանկանում են շարունակել կոնֆլիկտը: Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստում է նոր ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում, որը կոչվում է ՛՛Վրեժ 3՛՛, որն Ադրբեջանի ինտեգրման քաղաքականության ՛՛Վրեժ 1՛՛, ՛՛Վրեժ 2՛՛ գործողությունների շարունակությունն է: Սա պետք է կանգնեցնել՛՛:

 

  • Կիսվել: