երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ-ն մնո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը. ԱԽ քարտուղարի պատասխանը

ՀՀ-ն մնո՞ւմ է Արցախի անվտանգության երաշխավորը. ԱԽ քարտուղարի պատասխանը

ԱԺ արտահերթ նիստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` ՀՀ-ն արդյոք մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։
 
Ի պատասխան Գրիգորյանը նշեց, թե դա ասելով չի` գործով են ապացուցում դա։
«Իշխանությունը գործով ապացուցել է դա։ Անցած տարի մոտ 200 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվել Արցախին, որը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում։ Այստեղ երկրորդ կարծիք չի լինում։ Այստեղ պատասխանը հստակ է»,–ասաց Գրիգորյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: