շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է. Գրիգորյան

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է. Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությանը:

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն անվտանգության ոլորտի անկյունաքարային և ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ է, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:

Շնորհակալություն եմ հայտնում ռազմավարության մշակմանը ներբերում ունեցած պետական կառավարման համակարգի մարմիններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ինչպես նաև ոլորտային փորձագետներին:

Ռազմավարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3gNrfKa

Հ.Գ. Ազգային անվտանգության ռազմավարության ռուսերեն և անգլերեն պաշտոնական թարգմանությունները կհրապարակվեն երկշաբաթյա ժամանակահատվածում»,- գրել է ԱԽ քարտուղարնիր ֆեյսբուքյան էջում:

 

  • Կիսվել: