կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Արցախի ԱԺ նախագահը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

Փետրվարի 16-ին պետական գործիչ, ԱՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ քաղաքական գործչի գիտական նախասիրությունների իրագործման ժամանակաշրջանը համընկավ ղարաբաղյան ազատագրական պայքարի բուռն վերելքի հետ և տոհմիկ, ավանդապահ ընտանիքում մեծացած, հիմնավոր հայկական կրթություն ստացած, ազգային գաղափարներով սնված երիտասարդը նետվեց այդ պայքարի հորձանուտը։ «Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական ունեցածիս համար։ Հիմա եկել է փոխհատուցման պահը»,- այս համոզմանն էր Արթուր Մկրտչյանը: Այսօր էլ արցախահությունը առաջնորդվում է նույն գաղափարով:

  • Կիսվել: