հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ. New York Times-ի սյունակագրի հոդվածը Արցախի մասին

Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ. New York Times-ի սյունակագրի հոդվածը Արցախի մասին

Ադրբեջանն օգտվում է այն բանից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հակամարտությամբ, և դա օգտագործում է «մարդկության դեմ իր սեփական հանցագործություններն» իրականացնելու նպատակով։ Նման կարծիք է հայտնել New York Times-ի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածը վերնագրված է այսպես․ «Հերթական էթնիկ զտումը կարող է տեղի ունենալ, և մենք անուշադրության ենք մատնում այն»։

«Դուք, հավանաբար, չեք լսել Լեռնային Ղարաբաղ կոչվող էթնիկ հայկական անկլավի նկատմամբ Ադրբեջանի դաժանության մասին, սակայն այն արժանի է քննության», - գրում է հոդվածի հեղինակը՝ հիշեցնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանություն է տեղի ունենում» հայերի նկատմամբ։

«Չափազանց կարևոր է սա պիտակավորել՝ որպես ցեղասպանություն», - ասել է Օկամպոն Նիկոլաս Քրիստոֆին՝ կարևորելով, որ ԱՄՆ-ն և համաշխարհային այլ տերություններ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ բավական քչախոս Մեծ Բրիտանիան, ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: