Լաչինի միջանցքի տևական շրջափակումը ևս մեկ ապացույց է՝ ՌԴ-ն անվտանգության հուսալի երաշխավոր չէ. ԱՄՆ-ի Հելսինկյան Կոմիտե
Լաչինի միջանցքում առևտրի եւ տարանցման արգելափակումը նպաստում է Ղարաբաղում հումանիտար աղետին եւ պետք է անհապաղ դադարեցվի։ Ադրբեջանը բարոյական պատասխանատվություն է կրում ղարաբաղահայության բարեկեցության ապահովման համար։ Այս մասին Թվիթերում հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի Հելսինքյան կոմիտեն։
«Այս տագնապալի իրավիճակը ևս մեկ վկայություն է այն բանի, որ Ռուսաստանը ոչ անվտանգության հուսալի երաշխավոր է, ոչ էլ օրինական միջնորդ Հարավային Կովկասում կամ որևէ այլ վայրում խաղաղության համար։ Հերթական անգամ Մոսկվան հայերի և ադրբեջանցիների տառապանքներն օգտագործում է իր ցինիկ և շահադիտական նպատակներով»,- ասված է գրառման մեջ։