ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հեռախոսազանգերի միջոցով հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության. Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է

Հեռախոսազանգերի միջոցով հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության. Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ սույն թվականի հուլիսի 24-ին ԼՂ քաղաքացիները ստացել են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացնում են, որ «ԼՂ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվության, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության:

Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է ԼՂ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: