ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երեկ օրս անցկացրեցի Արցախի ամենակարևոր քաղաքացիների` երեխաների հետ․ Ռուբեն Վարդանյան

Երեկ օրս անցկացրեցի Արցախի ամենակարևոր քաղաքացիների` երեխաների հետ․ Ռուբեն Վարդանյան

Երեկ օրս անցկացրեցի Արցախի ամենակարևոր քաղաքացիների` երեխաների հետ։ Անհնար էր առանց հուզմունքի ու հիացմունքի դիտել նրանց պատրաստած միջոցառումը։ Միասին նույնիսկ հասցրեցինք զատկական խաղեր խաղալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
 
«Հեքիաթի,խաղերի,երևակայության աշխարհում իրենց մանկությունը վայելելու փոխարեն արցախցի փոքրիկներն ստիպված են ապրել շրջափակման պայմաններում, մեծերի պես կրել այդ դժվարությունները։
Նրանց հետ շփումը և' մեծ էներգիա է տալիս, և' պարտավորեցնում է ամեն ինչ անել հանուն նրանց խաղաղ ու լուսավոր ապագայի»,-գրել է Վարդանյանը։

  • Կիսվել: