կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հելենի հարազատները Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակում են. հայտարարել են՝ չեն հեռանա, մինչև իրենց պահանջը չկատարվի

Հելենի հարազատները Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակում են. հայտարարել են՝ չեն հեռանա, մինչև իրենց պահանջը չկատարվի

Լանջիկի մոտ ողբերգական վթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի հարազատներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասնյակում: Հելենի քեռին NEWS.am-ին հայտնեց, որ հարազատները պահանջում են՝ Արցախ տեղափոխել Հելենի աճյունը:

«Հիմա շենք են մտել, պահանջում են կամ Հելենի աճյունը տեղափոխել Արցախ, կամ իրենք հեռանան Արցախից, եթե չեն կարողանում իրենց գործառույթները կատարել»,- ասաց նա:

Հելենի քեռին նշեց, որ հարազատները դուրս չեն գալու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի շենքից, մինչեւ իրենց պահանջը չկատարվի:

Բաքուն թույլ չի տալիս Հելենի մարմինը տեղափոխել Արցախ։ Կարմիր խաչից կոնկրետ չեն նշում՝ ինչ հիմնավորում է բերում Ադրբեջանը։

Նշենք, որ Հելեն Դադայանն Մարտունիի Ճարտար քաղաքից էր։ Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով նա ինն ամիս կտրված էր Արցախից։ 

  • Կիսվել: