չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԲԸՄ ծրագրերը Արցախում կընդլայնվեն. Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Վազգեն Յակուբյանին եւ Սասուն Բաղդասարյանին

ՀԲԸՄ ծրագրերը Արցախում կընդլայնվեն. Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Վազգեն Յակուբյանին եւ Սասուն Բաղդասարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ ՀԲԸՄ Արցախի ներկայացուցիչ Սասուն Բաղդասարյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, և նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ եւս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերելու միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:
 
Վազգեն Յակուբյանը իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել պաշտոնը ստանձնելու առթիվ: Նա ներկայացրել է միության կողմից Արցախում իրականացվող գյուղատնտեսական ու կրթական ոլորտներում իրականացվող ծրագրերը եւ հավաստիացրել, որ դրանք ապագայում ավելի կընդլայնվեն:

  • Կիսվել: