Հայտնի են Արցախի պատմությունից օլիմպիադայի և հրաձգության մրցույթի արդյունքները
Ամփոփվել են «Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված՝ Արցախի պատմությունից օլիմպիադայի և հրաձգության մրցույթի արդյունքները։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակցում էր Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների 50 աշակերտ։
«Մրցանակային 1-ին տեղն է գրավել Հաթերքի միջնակարգ դպրոցի աշակերտ Ժորա Հարությունյանը, իսկ երկրորդից և հինգերորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար՝ Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցից Յուրի Դանիելյանը, Նորագյուղի կրթօջախից Ավագ Ավագյանը, մայրաքաղաքի 11-րդ ավագ դպրոցից Սլավա Սեյրանյանը, Ֆիզմաթ դպրոցից Արման Մկրտչյանը»,-հայտնել է «Զորաց ակումբ» ՀԿ նախագահ Դավիթ Օհանջանյանը։
Մրցանակային տեղեր գրաված աշակերտները «Զորաց ակումբ» ՀԿ-ի կողմից արժանացել են դրամական պարգևների, իսկ առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրածները ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել են դյուրակիր համակարգչով ու թանկարժեք նվերով, Պաշտպանության բանակի կողմից էլ խրախուսական պարգևներ են ստացել հրաձգության հաղթողներն ու մասնակիցները: