ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպման օրը

Հայտնի է Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպման օրը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ: Լուսանկարին կից նա գրել է.

«Սիրելի ՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ նախագահ Սահակյանի հետ միասին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

  • Կիսվել: