ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

Հայտնի է՝ ի՛նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցի հիմնական թեմաներն էին Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը:

՛՛Թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, Այն բավականին ընդարձակ է։ Առաջարկում եմ մեր զրույցը կառուցել հետևյալ կերպ. մենք այդ ժամանակ գուցե երկրորդ մասից սկսենք, որպեսզի կարողանանք գործընկերների հետ արտահայտվել, խոսել: Իսկ հետո էլ դեմ առ դեմ կմնանք և կշփվենք, կխոսենք զգայուն հարցերի ամբողջ համալիրի շուրջ՛՛, - ասել Է Պուտինը։

Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման կապակցությամբ: Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանը հաջողությամբ համագործակցում է ՌԴ 70 շրջանների հետ:

Երկու երկրների ղեկավարները գոհունակություն են հայտնել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, դրա ներուժի աճի և այդ երթուղով ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհներով բեռնափոխադրումների ծավալի ավելացման կապակցությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությանը:

Պուտինն ու Ալիևն ընդգծել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության հաջող զարգացումը: Այս տեսանկյունից նշվել է Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ հոգատարությունը: Ղեկավարները կարևորել են միջկառավարական պետական հանձնաժողովի գործունեությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: